Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայտարարվել է՝ այլընտրանք են

Հայտարարվել է՝ այլընտրանք են
25.02.2014 | 01:04

Մինչ քաղաքական դաշտում շատերը փորձում են հասկանալ՝ ԲՀԿ համագումարից հետո Գագիկ Ծառուկյանն ավելի «ընդդիմադիրացա՞վ», թե՞ մնաց «խնամի-ծանոթ-բարեկամ» իշխանական շրջանակում, ԲՀԿ-ում ամեն ինչ առաջվա պես է` էլի «այլընտրանք» են, բայց ոչ մի թթու խոսք չեն ասում երկրի ղեկավարի հասցեին:
Երբ ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանին հարցրի՝ հիմա իր համար պա՞րզ է, թե ԲՀԿ-ն համագումարից հետո ինչ «կարգավիճակում» է, ասաց. «Ձեզ համար պարզ չի՞, որ այլընտրանք է, հայտարարվեց արդեն»: Այլընտրանք՝ ո՞ւմ: «Այլընտրանք` իշխանությանը»,- վստահեցրեց պատգամավորը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1546

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ